Los Angeles Times-ը հաղորդում է, որ Լոս Անջելեսի Վուդլենդ Հիլս թաղամասում անհայտ անձանց կողմից արձակված հրազենային մի քանի կրակոցից 37-ամյա հայազգի տղամարդ է մահացել։ Հովիկ Կրբոյանի վրա կրակել են, երբ նա բացել է իր տան դուռը՝ կարծելով, թե թակողը պիցցայի առաքիչն է։ Դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի։
Նշվում է, որ այդ պահին տանն են եղել նաև նրա կինն ու դուստրը, ովքեր չեն տուժել։
Ոստիկանությունը ենթադրում է, որ զոհը ճանաչել է մարդասպաններին: Քաղաքային ոստիկանական բաժանմունքի կապիտան Փոլ Վերնոնի խոսքով՝ դրդապատճառը հայտնի չէ, սակայն նմանօրինակ դեպքերը հաճախ առնչություն են ունենում բիզնեսին կամ ընտանեկան վեճերին։







































