Իրանի առաջնության 6-րդ տուրում «Փայքան»-ը սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 0:0 հաշվով է ավարտել «Նաֆթա»-ի հետ խաղը:
Հայաստանի հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանը «Փայքան»-ի կազմում փոխարինման է դուրս եկել 82-րդ րոպեին: Նա առաջին խաղն է անցկացրել վնասվածքից վերականգնվելուց հետո:
Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով Հայրապետյանը Հայաստանի հավաքականի կազմում չէր մասնակցել Չեխիայի հավաքականի դեմ ընկերական խաղին ու դանիացիների հետ աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի առաջին տուրի հանդիպումը:







































