ՀՀԿ անդամ չհամարվող վարչապետ Կարեն Կարապետյանն ի՞նչ ծրագրով պետք է աշխատի. Ս. Սարգսյանի նախընտրակա՞ն, ՀՀԿ-ի նախընտրակա՞ն, թե՞ իր սեփական ծրագով. «Այս հարցին ի պատասխան՝ այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանը դատարկ տեղ չի եկել. «Եկել է ձևավորված միջավայր՝ ծրագրերի ընդունման և հաստատման առումով, և նա չի կարող անտեսել: Մենք ունենք համագործակցության հուշագիր, որը ստորագրել ենք ՀՀԿ-ի հետ, այդ հուշագիրը անդրադառնում է մեր ներքին կյանքի գրեթե բոլոր ոլորտներին, հստակ ուղղություններ են սահմանված, հստակ քայլեր են նախանշված. սրանք պետք է հիմք ծառայեն կառավարության նոր ծրագրի համար»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































