Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին հայտարարել է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի բանակցել «Միլան»-ի և «Ինտեր»-ի հետ:
Մասնագետը նշել է, որ այդ երկու ակումբները հիանալի հեռանկարներ և մեծ ներուժ ունեն:
«Միլանյան երկու ակումբները՝ «Միլան»-ն ու «Ինտեր»-ը գերազանց մարզիչներ ունեն: Ինձ հետ բանակցություններ չեն եղել:
Կարծում եմ՝ այդ թիմերը հիանալի հեռանկարներ ունեն: «Միլան»-ն ու «Ինտեր»-ն անհավանական ներուժ ունեն»,- Tmw-ը մեջբերում է Պրանդելիի խոսքերը:








































