Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն քննարկել են պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման հարցը՝ ներառյալ կողմերի միջև ուղիղ երկխոսության վերսկսման հարցը։ Այդ մասին նշված է Կրեմլի տարածած հայտարարությունում։
Հաղորդվում է, որ կողմերը քննարկելու են մերձավորարևելյան տարածաշրջանում տիրող ընթացիկ իրավիճակը և պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներով։








































