Korrespondent.net-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ Դոնբասի հակամարտության կարգավորման միակ հնարավոր ուղին քաղաքական լուծման մասին բանակցություններին վերադարձ կատարելն է։
Շտայնմայերը Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոյի հետ միասին այցելել է Դոնբաս, եղել է Կրամատորսկում, ուր անցնում է վարչական սահմանը հակամարտող կողմերի միջև։
Այցից հետո Շտայնմայերը լրագրողների հետ զրույցում հայտարարել է. «Մեզ մոտ տպավորություն ստեղծվեց, որ մարդիկ սպասում են մեր այնտեղ հայտնվելուն։ Մենք հաճախ ենք խոսում անջատողականների զբաղեցրած շրջաններում տիրող իրավիճակի մասին, սակայն մեր աչքի առջև չկար այն հստակ պատկերը, որն առկա է այն կողմում՝ այսպես կոչված հակամարտության գծում։
Դոնբասում կյանքը փոխվել է, աշխատատեղերը մատնվել են կորստյան, տնտեսությունը չի գործում, Ուկրաինայի արևելքում կենսական նշանակության զարկերակները խզված են։ Մենք եղանք այնտեղ, նաև որպեսզի մի փոքր հույս ներշնչենք, որ գործերը մշտապես չեն մտել փակուղի»։








































