ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հինգշաբթի երեկոյան NBC հեռուստաալիքի եթերում մասնակցել է The Tonight Show հումորային ծրագրին:
Ծրագրում խոսել են նաև լուրջ թեմաների, այդ թվում՝ Թրամփի նախընտրական արշավի մասին: Բայց վերջում հաղորդավար Ջիմի Ֆելոնը Թրամփին հարցրել է՝ արդյոք կարելի է որևէ անհեթեթ բան անել, քանի դեռ նա չի դարձել ԱՄՆ նախագահ: Ճշգրտող հարցին հաղորդավարը պատասխանել է, որ ուզում է թեթևակի գզգզել նրա մազերը: Թրամփը մի քանի վայրկյան մտածելով՝ համաձայնվել է:
«Լավ: Ինձ մեկ ժամ անց մարդիկ սպասում են (ընտրողները) Նյու Հեմփշիրում, հուսով եմ՝ նրանք կհասկանան»,- ժպտալով ասել է Թրամփը:
Հետո Ֆելոնը դրական սուլոցների և տրիբունայի ծափահարությունների ներքո գզգզել է Թրամփի սանրվածքը:







































