Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի արևելքում ընկած Աղրը (Արարատ) նահանգի Դողուբայազետ շրջանում բախում է տեղի ունեցել անվտանգության ուժերի ներկայացուցիչների ու «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների միջև։
Միջադեպը գրանցվել է երեկ՝ ժամը 21:00-ի մոտ։ Քուրդ զինյալները երկարափող զենքերով գնդակոծել են անվտանգության ուժերի ներկայացուցիչներին։
Բախման հետևանքով զոհվել է 7 գյուղական պահապան և 1 զինվորական, վիրավորվել է 4 զինվորական և 2 քաղաքացի։ Հաղորդվում է, որ տարածաշրջանում բախումները շարունակվում են։










































