Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի փոխարտգործնախարար Հոսեին Ջաբեր Անսարին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ քրդերը տարածաշրջանային կարևոր խաղացող են և նրանց իրավունքների պահպանումը ապագա Սիրիայի կառուցվածքի կարևոր պայմաններից մեկն է.
«Քրդերը մեր տարածաշրջանի անքակտելի մասնիկն են։ Իրանը քրդերի հանդեպ ունի երկու մոտեցում։ Խոսքը այն երկրի շրջանակներում է, որտեղ նրանք ապրում են, նրանց քաղաքացիական իրավունքների իրագործման մասին է և ընդ որում, չպետք է թույլ տալ տվյալ երկրի մասնատում։
Քրդերի քաղաքացիական իրավունքների իրագործումը պետք է իրագործվի Սիրիայում ու Իրաքում։ Եվ դա պետք է դառնա Սիրիայի ապագա կառուցվածքի հիմքերից մեկը»։
Անսարին հայտարարել է, որ Սիրիայում երկարաժամկետ հրադադարը կախված է ԱՄՆ քաղաքական կամքից։











































