Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Լիսաբոնի «Սպորտինգ»-ի նկատմամբ հաղթանակը Չեմպիոնների լիգայի խմբային փուլում: Հիշեցնենք, որ «Ռեալ»-ը դժվարին պայքարում հաղթեց 2։1 հաշվով։
«Կարևոր գոլ խփեցի, երբ խաղը գրեթե ավարտվել էր։ Խաղացինք թիմի հետ, որի խաղամակարդակն ինձ չզարմացրեց։ Մրցակիցը լրջորեն բարդացրեց մեր կյանքը։ Փոքր-ինչ պասիվ էինք։ Բայց այսպիսին է ֆուտբոլը։
«Ռեալ»-ն ունակ է դուրս գալ ամենաբարդ իրավիճակներից։ Սա նախազգուշացում էր մեզ համար։ Չի կարելի այդպես պասիվ լինել։
Չէի կարող տոնել «Սպորտինգ»-ի դարպասը խփած գոլը․ այնտեղ ձևավորվել եմ որպես ֆուտբոլիստ: «Սպորտինգ»-ն իմ սրտում է։ Հաճելի է, որ այնտեղ ինձ սիրում ու գնահատում են։ Ցանկանում եմ կարիերաս ավարտել «Ռեալ»-ում»,- նշել է Ռոնալդուն։








































