ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր դեմոկրատ մրցակից Հիլարի Քլինթոնի տոկունությունը չի բավականացնի հանրահավաքներ անցկացնել։ Նա նման կարծիք է հայտնել կողմնակիցների հետ Օհայոյում հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում է NBC-ն։
Հանրապետականի խոսքով՝ մինչ ինքը ելույթ է ունենում հանրահավաքում, Քլինթոնը պառկած է անկողնում և ապաքինվում է։
Բազմության դժգոհ արձագանքին ի պատասխան՝ Թրամփը հավելել է, որ ցանկանում է, որպեսզի նա շուտ ոտքի կանգնի և վերսկսի իր նախընտրական արշավը։
Ավելի վաղ Թրամփն արգելել էր իր շտաբի ներկայացուցիչներին որևէ բացասական հայտարարություն անել մրցակցի վատացած առողջական վիճակի մասին։ Քլինթոնն իրեն վատ էր զգացել սեպտեմբերի 11-ին՝ ահաբեկչության զոհերի հիշատակի արարողության ժամանակ։ Ավելի ուշ հաղորդվել էր, որ նրա մոտ թոքաբորբ է ախտորոշվել։











































