Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը գոհ է իր սաների ցուցադրած խաղից Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի «Լեգիա»-ի դեմ արտագնա հանդիպմանը:
«Շնորհակալ եմ սաներիս: Մենք վստահ և համարձակ խաղ ցուցադրեցինք: Ուրախ եմ, որ կարողացանք այսպիսի խաղ ցուցադրել և այսքան գոլ խփել:
Չեմպիոնների լիգայում ավելի լավ մեկնարկի մասին երազել անգամ չէի կարող: Լավ չէր լինի, եթե Օբամեյանգը գոլ չխփեր: Սկզբում նա երկու հիանալի հնարավորություն բաց թողեց»,- «Բորուսիա»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Տուխելի խոսքերը:










































