Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն գոլ է խփել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի «Սպորտինգ»-ի դեմ խաղում:
Այդպիսով, Ռոնալդուն հեղինակել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունների իր 50-րդ գոլը: Այդ ցուցանիշով 31-ամյա պորտուգալացին կրկնել է արգենտինացի Լիոնել Մեսսիի և հոլանդացի Ռուդ Վան Նիստելրոյի նվաճումները:
Մրցաշարի խմբային փուլում խփած գոլերի քանակով առաջատար է «արքայական ակումբ»-ի նախկին հարձակվող Ռաուլը, ով 53 գոլի հեղինակ է:
Հավելենք, որ այժմ Ռոնալդուն ընդհանուր առմամբ 93 գոլ է խփել Չեմպիոնների լիգայում, Մեսսին` 86, Ռաուլը` 71, Վան Նիստելռոյը` 56:








































