ԱՄՆ իշխանությունները հաստատել են, որ 2016 թվականի սկզբից Գուանտանամոյի բանտից ազատ արձակված 2 բանտարկյալ միացել են զինված խմբավորումներին: 2009 թվականից սկսած հաստատվել է ընդամեը 9 այդպիսի դեպք:
Ինչպես հաղորդել է Reuters գործակալությունը` համաձայն Ազգային հետախուզության տնօրենի վարչակազմի (ODNI) պատրաստած հաշվետվության, 2016 թվականի հունվարից մինչև հուլիս Գուանտամոնոյի նախկին բանտարկյալների թիվը, ովքեր կասկածվում են զինված խմբավորումներին միանալու համար, 12-ից նվազել է 11-ի:











































