«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նախապատրաստվում է Անգլիայի առաջնության շրջանակներում կայանալիք «Չելսի»-ի դեմ հանդիպմանը:
«Լիվերպուլ»-ի` «Չելսի»-ի դեմ խաղերը միշտ յուրահատուկ իրադարձություն են Պրեմիեր լիգայում: Հետևել եմ լոնդոնյան ակումբի վերջին խաղին:
Թիմը հիանալի մարզավիճակում է և կարող է մրցակցել Անգլիայի առաջնության բարձրակարգ ակումբների հետ: Մենք պետք է պատրաստ լինենք լուրջ դիմակայության:
Անտոնիո Կոնտեն մեծագույն մարզիչ է: Ես կասեի` Կոնտեն թուրինցի Գվարդիոլան է: Նրա թիմերը յուրօրինակ ոճ ունեն: Մենք առաջին անգամ կհանդիպենք որպես մարզիչներ»,- Mirror-ը մեջբերում է Կլոպի խոսքերը:








































