Thursday, 25 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

Ժիրայր Սեֆիլյանը բանտից աջակցություն է խնդրել «Հայկական վերածնունդի» Տորոնտոյի խորհրդաժողովից

Ժիրայր Սեֆիլյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից սեպտեմբերի 9-ին, աջակցության ակնկալիքով, ուղերձ է հղել «Հայկական վերածնունդի» Տորոնտոյի խորհրդաժողովի մասնակիցներին:

Նշենք, որ խորհրդաժողովը տեղի է ունեցել սեպտեմբերի 10-ին Կանադայի Տորոնտո քաղաքում եւ նվիրաված է եղել Հայաստանում հուլիսին «Սասնա ծռեր» խմբի կողմից իրականացված ակցիայից հետո ձեւավորված իրավիճակին:

Սեֆիլյանի ուղերձի տեքստը ներկայացնում ենք ստորեւ.

«Խորհրդաժողովի հարգելի մասնակիցներ,

Ողջունում եմ ձեզ և արգասաբեր աշխատանք եմ մաղթում ձեր պատասխանատու նախաձեռնության գործում:

Հայության առջև ծառացած գոյութենական մարտահրավերները կարող են խթան դառնալ ազգովի սթափվելու, համախմբվելու և պետությունը համազգային կամքի կենտրոնի վերածելով՝ աշխարհում և մեր տարածաշրջանում տեղի ունեցող արմատական փոփոխությունների ալիքը նրա առաջնորդությամբ թամբելու համար:

Երազանքի մակարդակի նպատակներ, այսօրվա իրականության կաղապարները հաղթահարող միտք, հաստատակամություն, աշխատանք և, ամենակարևորը, հավատ՝ ահա մեր գլխավոր աջակիցները:

Ապրիլյան քառօրյան և «Սասնա Ծռեր»-ի ընդվզումը ցույց տվեցին, որ գաղութացված և չկայացած պետության կառավարման համակարգի մեջ, որտեղ հաստատված է ժողովրդի իրավունքն ու կամքը բռնությամբ ճնշող ոստիկանապետական ռեժիմ և զրոյացված է դասական քաղաքական գործունեության հնարավորությունը, չեն կարող լուծվել այդ նույն համակարգի պրոբլեմները:

Անհրաժեշտ է համազգային կամքի կենտրոնը սկսել ձևավորել առկա համակարգից դուրս և պայքարել պետության ներսում այն հաստատելու համար:

Պայքարել ոչ թե համակարգի կանոններին ենթակա կուսակցական դաշինքներ կազմելով և վարչախմբին լեգիտիմացնող ընտրությունների վրա կյանքից էլ թանկ ժամանակ ու ժողովրդային ռեսուրս ծախսելով, այլ ազգային-ազատագրական վերկուսակցական շարժում ծավալելով և կառավարման զուգահեռաբար գործող մարմիններ ձևավորելով, ինչի առաջնային խնդիրը պետք է լինի վարչախմբի հեռացումը ժողովրդի կամքի պարտադրմամբ:

Կրկին ողջունում եմ ձեր ձեռնարկումը և հորդորում եմ աճապարել, քանի որ արդեն կորցնում ենք դիմադրության ներուժը:

Կից ներկայացնում եմ առկա ճգնաժամային վիճակի հաղթահարման վերաբերյալ իմ նկատառումները և առաջարկությունները:

Նկատառումներ և առաջարկություններ

Իմ պայքարակից ընկերներն իրենց ելույթներում համապատասխան գնահատական կտան Հայաստանում ձևավորված իրավիճակին, ինչպես նաև կներկայացնեն մեր տեսակետները ապագա Հայաստանի տեսլականի և առկա իրավիճակը հաղթահարելու ու դեպի այդ տեսլականը գնալու ճանապարհային քարտեզի վերաբերյալ: Հետևաբար, ես կփորձեմ Խորհրդաժողովին մասնակցող և Հայաստանի հոգս ու ցավով ապրող մեր արտերկրաբնակ հայրենակիցներին ներկայացնել մեր նկատառումներն ու առաջարկությունները, որոնք, կարծում եմ, արդյունավետ կդարձնեն նրանց մասնակցությունը Հայաստանի ինքնիշխանության և ժողովրդավարության համար մղվող պայքարում:

Նկատառումներ.

Բարեբախտաբար, «Սասնա Ծռեր»-ի օրինակը ցույց տվեց, որ Հայաստանում դեռևս կա մարդկանց մի տեսակ, որը պատրաստ է անձնուրացաբար տեր կանգնելու մեր երկրին:

Ավելի քան երկու տասնամյակ Հայաստանի նկատմամբ և Հայաստանի ներսում իրականացված քաղաքականությունը երկիրը հասցրել է մարդաթափության այնպիսի վիճակի, որի հետևանքով մենք մոտեցել ենք ինքնուրույն պետություն պահպանելու համար անհրաժեշտ բնակչության քանակը կորցնելու սահմանին: Փառք աստծո, դեռ այդ սահմանը չենք հատել: Սակայն վտանգավոր գծի վրա ենք: Ուստի մերօրյա Հայաստանի յուրաքանչյուր բնակչի պետք է գուրգուրանքով վերաբերել, նկատի ունենալով, որ նա մեր ազգի և Հայրենիքի հարատևությունն ապահովող այն ռազմավարական գործոնն ու կապիտալն է, որի բացակայության պարագայում դատապարտված ենք լինելու:

Անցած տարիների ընթացքում մենք՝ որպես քաղաքական ուժ, համառորեն փորձել ենք միավորել Հայաստանի բոլոր ընդդիմադիր գործիչներին՝ նպատակ ունենալով լայն ճակատ ձևավորել մեր ժողովրդին կեղեքող ռեժիմի դեմ, բայց տարաբնույթ պատճառներով հաջողության չենք հասել: Սակայն այժմ՝ «Սասնա Ծռեր»-ի սթափեցուցիչ և հուժկու արարքից հետո, աննախադեպ հնարավորություն է ստեղծվել այդ ճակատը ձևավորելու համար:

«Սասնա Ծռեր»-ի արարքի շնորհիվ ստեղծված իրավիճակում բնական ընտրազատում տեղի ունեցավ: Ուստի այդ, ինչպես նաև մի շարք այլ կարևոր հանգամանքների հաշվառմամբ ճակատը պետք է կազմավորել այն գործիչներից, ովքեր համարձակորեն աջակցել են «Սասնա Ծռեր»-ին:

Ճակատը իր նպատակին հասնելու համար պետք է որդեգրի անցնցում և անարյուն մարտավարություն՝ հիմնականում օգտվելով քաղաքացիական անհնազանդության զինանոցից:

Նկատի ունենալով գործող ռեժիմի ավտորիտար, իսկ մերթ ընդ մերթ՝ բռնատիրական բնույթը, փաստում ենք, որ մեր նպատակին չենք կարողանալու հասնել առանց արտերկրաբնակ հայության մասնակցության և աջակցության: Անշուշտ, ավանդական կազմակերպություններից նման հույսեր փայփայելը, մեղմ ասած, անլրջություն կլիներ բոլորիս հայտնի պատճառներով: Ուստի այդ լրջագույն պատասխանատվությունը իրենց վրա պետք է վերցնեն ավանդական կազմակերպություններից դուրս գտնվող հայտնի արվեստագետները, հաջողակ մասնագետները և ազդեցիկ գործիչները: Բնականաբար, նրանց թվում առաջին հերթին տեսնում եմ ձեզ՝ այս խորհրդաժողովի արտերկրաբնակ մասնակիցներիդ:

Անձամբ շատ լավ գիտակցում եմ, թե ինչքան դժվար բան եմ ակնկալում ձեզանից: Վստահեցնում եմ, որ նման հորդոր-խնդրանքով չէի դիմելու ձեզ, եթե այսօր գոյություն ունենար ինքնիշխան ոգով ու մտքով հայ քաղաքական շերտ: Սակայն այն դեռևս խմորման փուլում է, ուստի ձեզանից է ակնկալիքը: «Սասնա Ծռեր»-ի արարքի շնորհիվ ստեղծված իրավիճակը պետք է խթան դառնա, որ դու՛ք ստանձնեք պատասխանատվությունը, մինչև նշածս հայ քաղաքական շերտը կհասունանա: Համոզված եմ, որ պայքարն ավարտվելու է հաղթանակով, և Հայաստանում ջախջախվելու է մեր երկիրը կեղեքող ռուսական կայսրության գաղութատիրական-գործակալական համակարգը:

Առաջարկություն

Պայքարին մասնակցելու և աջակցելու պատասխանատվություն ստանձնող մեր արտերկրաբնակ հայրենակիցներին առաջարկում եմ միավորվել և ստեղծել մի կազմակերպական օղակ՝ «Ինքնիշխան և Ժողովրդավար Հայաստանի բարեկամներ» համագումար պայմանական անվանմամբ: Արդյունավետ լինելու համար Համագումարն ի սկզբանե պետք է որդեգրի գործունեության իրականացման մասնագիտական մոտեցում: Մասնավորապես՝ նա պետք է ունենա լիարժեք դրույքով աշխատակազմ՝ համապատասխան մասնաճյուղերով և քարտուղարական անձնակազմերով:

Համագումարի գլխավոր գործառույթները պետք է լինեն.

Օժանդակել Հայաստանում ձևավորվող ընդդիմադիր ճակատին, ինչը ներառում է:

1.1. Պայքարի տեղեկատվական ապահովում:

1.2. Պայքարի նյութատեխնիկական ապահովում:

1.3. Արտերկրից կամավորական ակտիվիստների գործուղում Հայաստան:

1.4. Մարդու իրավունքների պաշտպանություն՝ քաղբանտարկյալներին և քաղհալածյալներին նեցուկ լինելով:

1.5. Միջազգային և օտարերկրյա ազդեցիկ քաղաքական շրջանակների լոբինգ:

1.6. Դեպի Հայաստան կադրերի (մասնագետների) ներհոսքի նախապատրաստում՝ վարչախմբին հեռացնելուց հետո պետական կառավարման նոր համակարգ ձևավորելու և այն համալրելու համար:

Ճնշում գործադրել հայաստանյան գործող ռեժիմի պարագլխի վրա՝ նրան պարտադրելով ընդունելու պայքարի քաղաքակիրթ կանոններ՝ այդ նպատակով, մասնավորապես, ներգրավելով.

ազգային շրջանակների հայտնի, հեղինակավոր և ազդեցիկ կազմակերպություններին ու անձանց,

միջազգային հեղինակություն ունեցող կազմակերպություններին և անձանց, ինչպես նաև մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական շահեր հետապնդող շրջանակներին:

Ձևավորել ներազգային և միջազգային խմբեր (այդ թվում՝ 2-րդ կետում նշված անձանց և կազմակերպությունների շրջանակից), որոնք պետք է միջնորդ լինեն ռեժիմի պարագլխի և ապստամբ ժողովրդի ներկայացուցիչների միջև՝ նպատակ ունենալով լուծումներ գտնել երկխոսության միջոցով և բանականության գերակայությամբ:

Հարգանքով և աջակցության ակնկալիքով՝ Ժիրայր Սեֆիլյան»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում