Ֆրանսիայի արևմտյան շրջաններում ամպրոպներով ուղեկցվող հորդ անձրևներ են տեղում, գետերի մի մասը դուրս է եկել ափերից: Տեղի քաղաքների հեղեղված փողոցների մասին տեսանյութը հրապարակել է BFMTV-ն:
Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ առանց էլեկտրականության է մնացել երկրի ատլանտյան մերձափնյա տարածքում գտնվող մոտ 120 000 տուն: Երկրի օդերևութաբանական ծառայությունում հայտնել են, որ սեպտեմբերի լույս 14-ի գիշերը արձանագրվել է կայծակի 70 000 հարված: Տուժածների մասին տեղեկություններ չկան:





































