Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ եվրոպական կառույցները միաբերան համակարծիք են, որ ԵՄ-ն պետք է չեղյալ հայտարարի Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը: Այս մասին Ստրասբուրգում Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԵՄ ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հաննը:
«Ցանկանում եմ վստահեցնել Վրաստանի բնակչությանը, որ ո՛չ Եվրոպական խորհրդարանում, ո՛չ ԵՄ-ի Խորհրդում չի դրված Վրաստանին վիզային ռեժիմի ազատականացում շնորհելու հարցը: Այդ հարցի հետ բոլորը համաձայն են»,- ասել է Հաննը:
Նա ընդգծել է, որ ներկայումս ԵՄ կառույցներն աշխատում են Վրաստանի համար վիզային ռեժիմի վերացման ուղղությամբ. «Վրաստանի քաղաքացիներն արժանի են ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի չեղարկմանը, քանի որ այդ երկիրը կատարել է անհրաժեշտ բոլոր պահանջները»:









































