«Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հետաքրքիր նվաճում է գրանցել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 1-ին տուրի «Ռոստով»-ի դեմ խաղում:
57-ամյա իտալացին առաջին մասնագետն է, ով 7 ակումբ է գլխավորել Չեմպիոնների լիգայում:
Անչելոտիի գլխավորությամբ մրցաշարում հանդես են եկել «Պարմա»-ն, «Յուվենտուս»-ը, «Միլան»-ը, «Չելսի»-ն, ՊՍԺ-ն, «Ռեալ»-ը և «Բավարիա»-ն:










































