Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պահանջում է վերականգնել մահապատիժը:
Նրա խոսքով՝ եթե Թուրքիայի խորհրդարանը որոշի վերադարձնել մահապատիժը, ապա որևէ մեկն իրավասու չէ հանդես գալ այդ կապակցությամբ քննադատությամբ, քանի որ խորհրդարանի որոշումներն արտացոլում են ժողովրդի կամքը:
2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջումից հետո Թուրքիայում ակտիվորեն քննարկվում է մահապատժի վերականգնման հարցը: Թուրքիայում մահապատիժը վերացրել են 2001 թվականին, թեև այն երկրում սկսել են չկիրառել 1986 թվականից:









































