YouGov հետազոտական ընկերության անցկացրած հարցման արդյունքներով՝ ամերիկացի ընտրողների կեսից քիչն է հավատում ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի հայտարարություններին նրա առողջական վիճակի մասին: Այս մասին գրում է The Times-ը:
Հաղորդվում է, որ ընտրողների մոտ 46%-ը չի հավատացել Քլինթոնի նախընտրական շտաբի հայտարարություններին, թե նա թոքաբորբով է հիվանդ, և անցած հանգստյան օրերին միջոցառման ժամանակ նրա ինքնազգացողության վատացման պատճառը եղել է ջերմության բարձրացումը: Հարցվածների 9%-ը նշել է, որ չի կողմնորոշվել այդ հարցում:
Անցած հանգստյան օրերին Քլինթոնի ինքնազգացողությունը վատացել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների զոհերի հիշատակի արարողության ժամանակ:









































