Samsung-ը ծրագրում է ծրագրային ապահովման թարմացում թողարկել Galaxy Note 7 սմարթֆոնի համար, որոնք հետ են կանչվել մարտկոցի բռնկման վտանգի պատճառով: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Նորույթը կխոչընդոտի մարտկոցի գերտաքացմանը՝ լիցքավորումը 60% մակարդակում սահմանափակելու հաշվին:
Թարմացումը մշակվել է հատուկ այն օգտվողների համար, որոնք անտեսել են հետկանչման մասին ծանուցումը և շարունակում են օգտագործել սմարթֆոնը:
Հարավային Կորեայում արդեն հայտնվել է Samsung-ի գովազդը, որը կոչ է անում թարմացնել սմարթֆոնի ծրագրային ապահովումը: Թարմացումը ե՞րբ կթողարկվի արտասահմանցի օգտատերերի համար՝ առայժմ պարզ չէ:
Samsung-ը ծրագրում է առաջիկա օրերին սկսել նոր Galaxy Note 7 թողարկել, որոնց մարտկոցը, ընկերության պնդմամբ, չի գերտաքանա:









































