ԱՄՆ բանակի զինծառայող Չելսի Մենինգը, որը 35 տարվա ազատազրկման պատիժն է կրում WikiLeaks-ին գաղտնի փաստաթղթեր փոխանցելու համար, ավարտել է հացադուլն այն բանից հետո, երբ բանակային ղեկավարությունը խոստացել է ապահովել նրան սեռափոխության վիրաբուժական միջամտությամբ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Վիրահատությունը, որը կանեն 28-ամյա Մենինգին սեռային դիսֆորիայի բուժման շրջանակում, խորհուրդ է տվել հոգեբանը։
Պատշաճ բուժման բացակայության պատճառով հուլիսին նա փորձել էր վերջ տալ իր կյանքին։ Դրանից հետո բանտի ղեկավարությունը հայտարարել էր նրա դեմ հետաքննություն սկսելու մասին, որի արդյունքը պիտի դառնա պահման ռեժիմի խստացումը։ Ի նշան բողոքի՝ Մենինգը սեպտեմբերի 9-ին հացադուլ էր հայտարարել։










































