Իսրայելի նախկին նախագահ և վարչապետ Շիմոն Պերեսը հոսպիտալացվել է կաթվածից հետո: Այդ մասին հայտնում է AFP գործակալությունը:
Ինչպես իր հերթին հայտնել է Jerusalem Post-ը՝ հղում կատարելով քաղաքական գործչի շրջապատի աղբյուրներին, Պերեսի վիճակը բժիշկները գնահատում են կայուն:









































