Թուրինի «Յուվենտուս»-ի նախկին հարձակվող Դևիդ Տրեզեգեն խոսել է իտալական ակումբի մարզավիճակի և ընթացիկ մրցաշրջանում հաջողության հասնելու հնարավորությունների մասին:
««Յուվենտուս»-ն այժմ լավ մարզավիճակում է: Կարծում եմ՝ Մասիմիլյանո Ալեգրիի գլխավորությամբ այդ թիմը բազմաթիվ գավաթներ կնվաճի:
Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Յուվենտուս»-ը պետք է լինի գլխավոր գործող անձը: Ավելի քան վստահ եմ, որ «Յուվե»-ն կարող է նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը», – ասել է Տրեզեգեն:







































