Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ թիմի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն խաղադաշտ դուրս կգա Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի շրջանակներում կայանալիք «Սպորտինգ»-ի հետ խաղում:
«Ռոնալդուն լավ մարզավիճակում է: Նա պատրաստ է խաղադաշտ դուրս գալ և օգնել թիմին:
Ռոնալդուն կմասնակցի ամբողջ «Սպորտինգ»-ի հետ հանդիպմանը: Կարծում եմ՝ դա նրա ուժերի սահմանում է», – ասել է Զիդանը:







































