Wednesday, 10 06 2026
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
20:10
Պարսից ծոցի երկրներին հիշեցնում ենք իրավական և բարոյական պատասխանատվության մասին. Իրանի ԱԳՆ
Երևանի 478 տեղամասերից 467-ում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ամենաշատ ձայները. Գալջյան
19:50
Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի
Ճշգրտումների արդյունքում ՔՊ-ի ձայները 49,8%-ից այս պահին դարձել են 49,9%. Ալեքսանյան
19:30
Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են
ԿԸՀ-ն պարզաբանում է ընտրողների ցուցակների հրապարակման կարգը
19:10
ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը
Ռուսական ընդդիմությունը վայր կդնի, թե կպահի մանդատները, որոշվում է Մոսկվայում, ոչ թե՝ Երևանում
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
ՌԴ-ն կորցրել է առավելությունը պատերազմում և կոլապսի առջև է. Երևանը պետք է պատրաստ լինի այդ սցենարին
Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո
Թալիբանին շնորհավորող Ռուսաստանից ակնկալիք պետք չէ ունենալ
18:10
Թրամփի ընտանիքը միլիարդներ է վաստակել կրիպտոարժույթից. Reuters-ի բացահայտումը
Հայաստանում Ռուսաստանի կրեատուրան քաղաքական ռեսուրս չէ նաև Ռուսաստանի համար
17:50
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
17:30
Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին
Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետ
17:10
Ուկրաինան ստեղծում է Patriot համակարգի սեփական այլընտրանքը. The Telegraph
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ֆիդանը կմեկնի Մոսկվա
Սրանք մեկը մյուսից ունիկալ են. Արայիկ Հարությունյան
16:30
Բելֆաստում անկարգություններ են
Հակառակ մանիպուլյացիաներին՝ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ խոսնակ
Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
Երևանի հասարակական վայրերում շարունակվում է էլեկտրոնային թափոնների հավաքագրումը
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին

Էթիկայի հանձնաժողովը մերժել է ՀՔԱՎ-ի դիմումը՝ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ տույժ կիրառելու հարցով

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը մերժել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիմումը՝ կապված լրագրող Սիրանուշ Պապյանին վիրավորելու համար ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու հետ:

Այս առնչությամբ ՀՔԱՎ-ի հաղորդագրությունում ասվում է.

«Դեռևս 2016 թ. ապրիլի 24-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դիմել էր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ լրագրող Սիրանուշ Պապյանին վիրավորելու համար ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ, համաձայն ՀՀ Հանրային ծառայության մասին օրենքի 38-րդ, 46-րդ, 48-րդ հոդվածների, կարգապահական տույժ կիրառելու հարցով: Հիշեցնենք, որ 2016 թ. ապրիլի 24-ին լրագրողների հետ զրույցում, երբ լրագրող Սիրանուշ Պապյանն արձագանքել էր Վլադիմիր Գասպարյանի՝ ոստիկանության բարեփոխումների վերաբերյալ դիտարկմանը՝ ասելով, որ հանրությունը չի տեսնում այդ բարեփոխումները՝ ոստիկանապետը պատասխանել էր. «Ես էլ քո մեջ կին չեմ տեսնում»:

Հանձնաժողով ներկայացված դիմումով Կազմակերպությունը շեշտել էր, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից վիրավորանք և արժանապատվությունը նվաստացնող արտահայտություն թույլ տալը բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող հանրային ծառայողին վայել վարքագիծ չէ և համարվում է էթիկայի կանոնների կոպիտ խախտում: Հանձնաժողովի՝ 2016 թվականի հունիսի 8-ի պատասխան գրությամբ հայտնում են, որ էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիմումը վարույթ չի կարող ընդունվել՝ վկայակոչելով 2013 թվականի մայիսի 3-ի եզրակացությունը, ըստ որի՝ այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է պաշտոնատար անձի կողմից էթիկայի կանոնների խախտումներին, որոնք ուղղված են կոնկրետ անձի կամ անձանց խմբի, հանձնաժողովը չի կարող վարույթ հարուցել, քանի դեռ չի ստացել կոնկրետ անձից կամ անձանց խմբից կոնկրետ դեպքին վերաբերող դիմում:

Նկատենք, սակայն, որ ՀՀ Հանրային ծառայության մասին օրենքի հոդված 44-ի 2-րդ մասը սահմանում է, որ էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ էթիկայի հանձնաժողովը վարույթ կարող է հարուցել՝

1) որևէ անձի դիմումի հիման վրա. 2) իր նախաձեռնությամբ. 3) բարձրաստիճան պաշտոնատար անձի դիմումի հիման վրա` իր կողմից էթիկայի կանոնների խախտման հարցը ստուգելու հարցով: Հետևաբար՝ սույն օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հանձնաժողովը վարույթ է հարուցում ոչ միայն կոնկրետ անձի կամ անձանց խմբի դիմումի հիման վրա, որին կամ որոնց ուղղված են եղել պաշտոնատար անձի կողմից էթիկայի կանոնների խախտումները, այլ «որևէ անձի» դիմումի հիման վրա՝ անկախ այն բանից՝ խախտումներն անմիջականորեն վերաբերել են դիմումատուին, թե՝ ոչ: Հետևաբար՝ իր եզրակացությամբ՝ հանձնաժողովը կամայական կերպով է մեկնաբանել օրենքը և մերժել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիմումը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում