Հագուստի բրիտանական La Petite Salope ապրանքանիշը փոխել է անվանումը՝ La Petite S*****, պոռնոյի հետ ասոցացվելու պատճառով: Այս մասին հայտնում է korrespondent.net-ի հետ:
Հին անվանումը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «փոքրիկ անբարոյական»:
Չնայած այն բանին, որ ապրանքանիշը գոյություն ունի 2001-ից, վերջին շրջանում Google-ի որոնողական համակարգը La Petite Salope հարցմանն ի պատասխան՝ սկսել է ցուցադրել պոռնոգրաֆիկ բնույթի պատկերներ:
La Petite Salope-ը թողարկում է զգեստներ ու ծավալուն վերարկուներ, որոնք պատկանում են միջին գնային սեգմենտին: