Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանում մյունխենցիները մտադիր են Չեմպիոնների լիգայի գավաթակիր դառնալ:
«Չեմպիոնների լիգայի գավաթի նախորդ խաղարկությունում «Բավարիա»-ն պարտվել է փոքրիկ խնդիրների պատճառով: Կփորձենք որքան հնարավոր է լավ անցնել այս ուղին: Պարզ է, որ մեր նպատակն է Չեմպիոնների լիգայի գավաթակիր դառնալ: Չենք մոռացել «Ատլետիկո»-ի մասին:
Ցանկանում եմ հաղթել: «Բավարիա»-ն արդեն լավ գիտի մադրիդցիներին, ովքեր նախորդ մրցաշրջանում դուրս են թողել իրենց մրցաշարից»,- Sport-ը մեջբերում է Անչելոտիի խոսքերը:







































