Ռուսաստանը և Թուրքիան մոտեցել են ազատ առևտրի գոտու (ԱԱԳ) մասին համաձայնագրի կնքմանը՝ հայտարարել է ՌԴ Տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը երկու երկրների նախագահների՝ Պուտինի և Էրդողանի հանդիպման արդյունքներով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Հանդիպումը նվիրված է եղել հիմնականում տնտեսական օրակարգի հարցերին, այն ամբողջ հարաբերությունների վերականգնմանը, որոնք նախկինում եղել են մեր երկրների միջև: Մենք հաստատել ենք առաջխաղացումը մի շարք ուղղություններով, մասնավորապես՝ մենք մոտեցել ենք ծառայությունների և ներդրումների ոլորտում ազատ առևտրի համաձայնության կնքմանը: Օգոստոսի վերջին հանդիպել են փորձագետները, և մենք պայմանավորվել ենք իմ գործընկեր նախարար (Թուրքիայի էկոնոմիկայի Նիհաթ) Զեյբեքջիի հետ հանդիպել հոկտեմբերի վերջին»,- ասել է Ուլյուկաևը:
Բացի այդ՝ Ուլյուկաևը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը քննարկել են սննդամթերքի էմբարգոն: Նա ավելացրել է, որ ռուսական կողմը աշխատում է այդ սահմանափակումները հանելու ուղղությամբ:










































