Սիրիական ազատ բանակը թուրքական բանակի աջակցությամբ վերահսկողություն է սահմանել Սիրիայի հյուսիսում 10 բնակավայրերի նկատմամբ՝ հայտնում է Anadolu գործակալությունը:
Թուրքիայի զինված ուժերը օգոստոսի 24-ին կոալիցիայի ինքնաթիռների աջակցությամբ սկսել են ԴԱԻՇ-ի զինյալներից սիրիական Ջերաբլուս քաղաքի գրավման գործողությունը: Գործողությունն ստացել է «Եփրատի վահան» անվանումը:









































