Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը տվել է իր առաջին խոշոր հեռուստահարցազրույցը՝ կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելուց հետո: Նա նախազգուշացրել է, որ ԵՄ-ից դուրս գալը հեշտ գործ չի լինի Բրիտանիայի համար՝ գրում է BBC-ն:
«Ես կարծում եմ՝ պետք է պատրաստ լինել՝ մեզ սպասվում են ոչ հեշտ ժամանակներ: Սակայն ես լավատեսորեն եմ տրամադրված»,- հայտարարել է Մեյը BBC-1 հեռուստաալիքում «Էնդրյու Մարի շոուի» եթերում՝ G20-ի գագաթնաժողովին մասնակցելու համար Չինաստան մեկնելուց առաջ:
Վարչապետը նշել է, որ Brexit-ի հետևանքով տնտեսական վնասը, պարզվեց, ավելի քիչ է, քան շատերը կանխատեսում էին:
Թերեզա Մեյը հաստատել է նաև իր նախկին հայտարարությունն այն մասին, որ կառավարությունը չի նախաձեռնի Լիսաբոնյան պայմանագրի 50-րդ հոդվածի՝ գործողության մեջ դրվելը, որը թույլ է տալիս ԵՄ-ից դուրս գալու գործընթացը սկսել 2017թ. շուտ, սակայն մտադիր չէ նաև գործընթացը երկարաձգել:









































