RIA Novosti-ի փոխանցմամբ՝ անցյալ գիշեր ԱՄՆ-ն առաջին անգամ Սիրիայում հարվածել է ԴԱԻՇ-ին Թուրքիայի տարածքից՝ HIMARS հրթիռային և հրետանային համակարգի օգնությամբ, հայտնել է ԴԱԻՇ-ի դեմ պայքարի կոալիցիայում ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Բրեթ Մակգերկը:
«ԱՄՆ-ն ԴԱԻՇ-ի նպատակակետերին հարված է հասցրել Սիրիայում Թուրքիայի սահմանի մոտ վերջերս տեղադրված HIMARS համակարգի օգնությամբ»,- գրել է նա իր Twitter-ում:










































