Գերմանիայի բնակիչների 44%-ը կարծում է, որ Անգելա Մերկելի չորրորդ ժամկետը կանցլերի պաշտոնում հաջող կլիներ: Այսպիսին են Emnid սոցիոլոգիական ծառայության հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են Funke մեդիախմբի թերթերում:
ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին կանցլերի պաշտոնում կուզենար տեսնել գերմանացիների 38%-ը, Քրիստոնեա-սոցիալական միության ղեկավար Հորսթ Զեեհոֆերին՝ 26%-ը: Գերմանիայի փոխկանցլեր, էկոնոմիկայի նախարար Զիգմար Գաբրիելի կանցլեր դառնալուն կողմ է հարցվածների 16%-ը:
Հարցմանը մասնակցել է 1006 մարդ:






































