Juno զոնդը Երկիր է փոխանցել Յուպիտերի եզակի լուսանկարներ: Այդ մասին հայտնում է NASA-ի կայքը:
Լուսանկարներն արվել են օգոստոսի 27-ին, երբ Juno-ն հաջողությամբ կատարել է մոլորակի շուրջը 36 պտույտներից առաջինը:
Զոնդին հաջողվել է լուսանկարել երկնային մարմնին նախկինում անտեսանելի դիրքերից: Առաջին անգամ խոշոր պլանով գրանցվել է Յուպիտերի ինֆրակարմիր պատկերը:
«Դա Յուպիտերի հյուսիսային և հարավային բևեռների առաջին ինֆրակարմիր պատկերներն են, որոնք ցույց են տալիս տաք բծերը, որոնք մենք նախկինում երբեք չենք տեսել: Եվ չնայած մենք գիտեինք, որ Յուպիտերի հավավային բևեռի աշխարհում առաջին ինֆրակարմիր տեսարանները կարող էին բևեռափայլ առաջացնել, մենք ցնցվեցինք դրանք առաջին անգամ տեսնելով: Ոչ մի այլ ապարատ՝ Երկրից կամ տիեզերքից, չեն կարողացել գրանցել հարավային բևեռափայլերը: Հստակեցման բարձր մակարդակը մեզ ավելի շատ է պատմում Յուպիտերի մասին»,- պատմել է Հռոմում Juno-ի հետազոտող Ալբերտո Ադրիանին:
![]()
![]()
![]()










































