Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Միրոնովին ձերբակալելու փաստը Երևանին թույլ է տալիս մի քիչ բարձրացնել գլուխը Վաշինգտոնի հետ խոսելիս. Դուբնով

Ռուսաստանցի քաղաքագետ, ներկայումս Պրահայի «Эхо Кавказа» լրատվական ծառայության քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձավ հայաստանցի քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ տեղի ունեցած վերջին հայտնի միջադեպին, ինչպես նաև Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովին Երևանում ձերբակալելու, այնուհետև ազատ արձակելու պատմությանը:

Հիշեցնենք. Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը օգոստոսի 30-ին ձերբակալվել էր ռուս սահմանապահների կողմից Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում և հետ ուղարկվել Հայաստան: Ռուսաստանի իշխանությունները նրան տեղեկացրել էին, որ իր մուտքը Ռուսաստանի Դաշնություն արգելված է մինչև 2030թ.: Ըստ պաշտոնական բացատրության՝ Ստեփան Գրիգորյանի հանդեպ կիրառվել է «ՌԴ մուտք գործելու կարգի մասին» օրենքի 26-րդ հոդվածի 9-րդ կետը, այն է՝ «օտարերկրյա քաղաքացիների վտարում, որոնք մասնակցում են միջազգային կազմակերպությունների գործունեությունների, որոնք ցանկալի չեն Ռուսաստանի տարածքում»:

Ստեփան Գրիգորյանն իր հերթին հանդես եկավ հայտարարությամբ՝ ասելով, որ ռուսական իշխանությունների որոշումն ակնհայտ քաղաքական դրդապատճառներ ունի:

– Պարոն Դուբնով, այս երևույթն՝ ընդհանրապես և Ստեփան Գրիգորյանի հետ կապված միջադեպը՝ մասնավորապես նո՞ր միտում է ռուսական իշխանությունների քաղաքականության մեջ, թե՞ այդ քաղաքականությունն իրականացվել է նաև նախկինում:

Կարծում եմ՝ Ստեփանը պարզապես առաջինն էր, և նա հայտնվեց այն իրավիճակում, որում կարելի էր դրսևորել այդ միտումը: Նմանատիպ ցուցակը կազմված է շատ երկրների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների վերաբերյալ, այսինքն՝ սա ոչ այնքան հակահայկական քայլ է, որքան ինտերնացիոնալ երևույթ: Նույն ձևով Ռաուֆ Միրկադիրովը, մինչև Ադրբեջանում բանտ նստելը, վախենում էր, որ իրեն թույլ չեն տա մուտք գործել Ռուսաստան: Ես գիտեի, որ մտավախություններ ունեն նաև իմ հայ գործընկերները, և հիմա հասկանում եմ, որ դրանք հիմքեր ունեին: Սա բավական ինտերնացիոնալ երևույթ է, որը ցույց է տալիս անհանդուրժողականությունը մի շարք կազմակերպությունների և քաղաքական կողմնորոշումների հանդեպ: Հայաստանում նույնպես այդպիսի մարդիկ կան, ուստի առաջնայինն այստեղ մարդիկ են, ոչ թե երկրները: Ստեփան Գրիգորյանի փոխարեն կարող էր լինել ցանկացած հանրապետության քաղաքացիական հասարակության անդամ, և կարծում եմ՝ արժե շնորհավորել հայ հանրությանը, որ այդպիսի մարդիկ կան նաև Հայաստանում:

– Ճիշտ կլինի՞ այս երևույթը դիտարկել Մոսկվայի հակաեվրոպական կամ հակաարևմտյան քաղաքականության համատեքստում, որովհետև Ստեփան Գրիգորյանը սերտորեն համագործակցում էր եվրոպական կազմակերպությունների հետ:

– Ես նույնիսկ չէի ասի՝ հակաարևմտյան քաղաքականություն, որովհետև այն միշտ է եղել Ռուսաստանում: Հիմա պարզապես ակտիվացել է պայքարը քաղաքացիական հասարակության ցանկացած, այդ թվում նաև՝ միջազգային դրսևորման դեմ: Առաջին հերթին սա պայքար է քաղաքացիական հասարակության դեմ Ռուսաստանի ներսում, ինչպես նաև պայքար քաղաքացիական այն հասարակությունների դեմ արտասահմանում, որոնք կապված են Ռուսաստանի քաղաքացիական հասարակության հետ: Ստեփանի հետ կապված միջադեպը տեղի ունեցավ հենց այդ պայքարի շրջանակներում:

– Գուցե սա ինչ-որ ազդա՞կ է Երևանին, այս միջադեպը կարո՞ղ է կապված լինել հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս ընթացքի հետ:

– Ոչ, չեմ կարծում: Կարելի է ենթադրել, թե Մոսկվան որոշել է հասկացնել Երևանին, որ ինքը դժգոհ է Միրոնովի պատմությունից, վերջին դրսևորումներից Երևանում, դժգոհություններից: Ես այնքան էլ հակված չեմ դրան հավատալու, թեև դա հնարավոր է անհատական մակարդակում, իսկ համակարգային մոտեցման, տրամաբանության մակարդակում չեմ կարծում, որ այդպես է: Ավելի շուտ դա զուգադիպություն է, որի վրա ինչ-որ մեկը կարող էր խաղալ, բայց՝ ոչ ավելին: Չեմ կարծում, որ սա ինչ-որ ազդակ է Երևանին, այն էլ՝ պաշտոնական Երևանին, որովհետև Ստեփան Գրիգորյանը, փառք Աստծո, որևէ կապ չունի պաշտոնական Երևանի հետ:

– Պարոն Դուբնով, իսկ Միրոնովի դեպքը, որի մասին նշեցիք, այն, որ նա հետախուզվում էր Միացյալ Նահանգների կողմից և ձերբակալվեց Երևանում՝ ԱՄՆ-ի հարցման համաձայն, բայց հետո դատարանը որոշեց նրան բաց թողնել, և դա բացահայտորեն ուղեկցվում է հետևյալ բացատրություններով՝ Հայաստանն ու Ռուսաստանն այնպիսի հարաբերություններ ունեն, որ այնքան էլ կարևոր չէ՝ Միրոնովը հանցանք գործե՞լ է, թե՞ ոչ: Ինչի՞ մասին է խոսում այս դեպքը, սա ի՞նչ ցուցանիշ է ընդհանրապես հայ-ռուսական հարաբերությունների:

Դա, բնականաբար, խոսում է երկու բանի մասին: Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները բացարձակապես ձևախեղված են, արտաքին քաղաքականության համակարգի տեսանկյունից դրանք, իհարկե, աննորմալ հարաբերություններ են: Երկրորդը՝ Երևանը, այնուամենայնիվ, կարողացավ բացատրել ամերիկացիներին իր դիրքորոշումը: Կարծում եմ՝ ամերիկացիները հասկացան, թե ինչ իրավիճակում է Հայաստանը և առանձնակի պահանջներ չներկայացրին Երևանին: Ոչ մի սկանդալ չի լինի: Ամերիկացիները շատ իրատես են, նրանք հասկանում են Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների էությունը ճիշտ այնքան, որքան մենք ենք դա հասկանում: Բնականաբար, նրանք չեն կարող անհնարինը պահանջել, բայց միայն այն փաստը, որ Միրոնովը ձերբակալվեց, Երևանին թույլ է տալիս մի քիչ բարձրացնել գլուխը Վաշինգտոնի հետ խոսելիս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում