Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրով բանակցությունների առաջին փուլը տեղի կունենա հոկտեմբերին, Մոսկվայում՝ Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում: Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Խոսելով Հեռավոր Արևելքի զարգացման մասին՝ Պուտինը նշել է լայն միջազգային գործընկերության կարևորությունը։ «Առավել ևս, որ Հեռավոր Արևելքը գտնվում է դինամիկ ինտեգրացիոն գործընթացների էպիկենտրոնում։ Հետևողականորեն զարգանում է Եվրասիական տնտեսական միությունը, ընդլայնում է իր միջազգային կապերը»,- ասել է Պուտինը։
«Արդեն ընթացիկ տարվա հոկտեմբերին Մոսկվայում կկայանա ԵԱՏՄ երկրների և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրով բանակցությունների առաջին փուլը»,- հայտարարել է ՌԴ նախագահը։









































