Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում նոր բախումներ են գրանցվել անվտանգության ուժերի ու «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների միջև։
Բախումներից մեկը գրանցվել է Մուշի նահանգի Հասքյոյ շրջանում, ուր բախման հետևանքով վիրավորվել է երկու թուրք զինծառայող։ Վիրավոր զինծառայողներին շտապօգնության մեքենաներով տեղափոխել են Մուշի հիվանդանոց։
Մեկ այլ բախում էլ գրանցվել է Մարդինի նահանգի Դարգեչիթ շրջանում։ Այստեղ քուրդ զինյալները երկարափող և այլ զենքերով գնդակոծել են անվտանգության ուժերին։
Բախման հետևանքով զոհվել է 1 զինվորական, վիրավորվել է 7 մարդ, որոնցից 3-ը զինվորներ, 3-ը՝ գյուղական պահապաններ (քուրդ վարձկաններ), 1-ը՝ քաղաքացիական անձ։ Վիրավոր զինվորականներից մեկը մահացել է հիվանդանոց տեղափոխվելիս։










































