Կատալոնական «Բարսելոնա»-ի և ՈՒրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է իր ակումբակից Լիոնել Մեսսիի՝ Արգենտինայի ազգային հավաքական վերադառնալու որոշման մասին:
«Ես ուրախ եմ Մեսսիի կայացրած որոշման համար: Նա իմ ընկերն է, և ես յուրաքանչյուր խաղում ցանկանում եմ նրան տեսնել խաղադաշտում:
Ուրախ եմ նաև ֆուտբոլի համար, քանզի Աշխարհի առաջնությունն ու Ամերիկայի գավաթի խաղարկությունն անհետաքրքիր կլինեին առանց Մեսսիի: Կասկած չկա նրանում, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը պետք է մասնակցի ֆուտբոլի խոշորագույն մրցաշարերին», – ասել է Սուարեսը:
Հիշեցնենք, որ «Մունդիալ 2016»-ի որակավորման փուլի Ուրուգվայի հետ խաղում Արգենտինայի հավաքականը հաղթանակ տոնեց Լիոնել Մեսսիի խփած միակ գոլի շնորհիվ:








































