Միգրանտների քանակը, որոնք փորձում են Թուրքիայից անցնել հունական կղզիներ, օգոստոսին ավելացել է` հասնելով մարտ ամսվա ցուցանիշին, հայտնում է Anadolu գործակալությունը:
Օգոստոս ամսին Թուրքիայի ափային պահակությունը Էգեյան և Միջերկրական ծովերում ձերբակալել է 1670 փախստականի, ինչը 90%-ով ավելի շատ է, քան հուլիս ամսին: Բացի այդ` օգոստոսին գրանցվել է վերջին հինգ ամիսների ընթացքում փախստականի մահվան առաջին դեպքը:









































