Կատալոնական «Բարսելոնա»-ի և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսսին կարող է չմասնակցել սեպտեմբերի 7-ին կայանալիք Արգենտինա – Վենեսուելա հանդիպմանը:
«Մեսսին հիանալի հանդիպում անցկացրեց: Նա դարձավ գոլի հեղինակ և ցույց տվեց բոլորին, ով լավագույնն է աշխարհում:
Այնուամենայնիվ, Մեսսին վնասեց աճուկը և հնարավոր է՝ չմասնակցի Վենեսուելայի հետ խաղին: Չենք ցանկանում ռիսկի դիմել նրա հարցում», – ասել է Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը:








































