Իտալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ջենարո Գատուզոն, ով ներկայում զբաղվում է մարզչական աշխատանքով, գլխավորել է «Պիզա»-ն։
Գատուզոն մեկ ամիս առաջ հեռացել էր թիմից։ Պատճառն ակումբի ղեկավարության հետ վիճաբանությունն էր։ Սակայն կոնֆլիկտը հարթվել է, և նա նորից ստանձնել է ակումբի գլխավոր մարզչի ղեկը։
«Պիզա»-ն նոր մրցաշրջանը կսկսի Բ Սերիայում։ Թիմը Բ Սերիայի ուղեգիր է նվաճել Գատուզոյի գլխավորությամբ։






































