Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը մոտ են Սիրիայում իրավիճակի հարցով համաձայնությանը։ Այս մասին փոխանցում է Bloomberg գործակալությունը։
«Մենք աստիճանաբար շարժվում ենք ճիշտ ուղղությամբ։ Ես չեմ բացառում, որ մենք կարող ենք պայմանավորվել ինչ-որ բանի շուրջ մոտ ապագայում և ներկայացնել մեր պայմանավորվածությունները միջազգային հանրությանը»,- ասել է Պուտինը։
Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ «Մեծ քսանյակի երկրները» ավելի լավ է՝ չխառնվեն արտաքին քաղաքականությանը։ Նրա խոսքով՝ Սիրիայի իրավիճակի քննակման համար կան այլ հարթակներ, օրինակ՝ ՄԱԿ-ը։











































