«Օլիմպիկ Մարսել»-ը հրապարակել է այն ֆուտբոլիստների խաղային համարները, ովքեր մեկնարկած մրցաշրջանում հանդես կգան ակումբի կազմում:
Ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ իր խաղային համարն է ստացել նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը: Նա ֆրանսիական ակումբի կազմում հանդես կգա 13 համարի մարզաշապիկով:
Գաել Անդոնյանը նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել ֆրանսիական «Դիժոն» ակումբում. մրցաշրջանի ավարտից հետո հայազգի ֆուտբոլիստը վերադարձել է հարազատ ակումբ:
Գաել Անդոնյանն այս օրերին գտնվում է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ճամբարում, որը պատրաստվում է աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի առաջին խաղին:
Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 4-ին կհյուրընկալվի Դանիայի հավաքականին:







































