Friday, 19 06 2026
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը

Եթե 2008-ին կոալիցիա չկազմեինք, զոհերը շատ էին լինելու. Մհեր Շահգելդյան

Անդրադառնալով «Սասնա ծռեր»- ի գործունեությանը ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց, որ այն կարծիքին չէ, թե իշխանության դեմ պետք է որդեգրել զինված պայքարի մեթոդներ, բայց պետք է հասկանալ, թե այդպիսի պայքարի հիմքերը որտեղից են գալիս:

«Հիմքերը գալիս են այն բացարձակ դժգոհությունից, այն ատելությունից, որ այսօր կուտակվում է հասարակության մեջ, այն խիստ վատ սոցիալական վիճակից, որի մեջ գտնվում են մարդիկ: Տնտեսությունը չի զարգանում, հետընթաց է, մարդիկ թողնում, հեռանում են, ով չի կարողանում գնալ, հացի կարոտ է, մարդկանցից շատերի դեմքին կիսաքաղցած արտահայտություն է, և դա արդեն միայն մարզերում չէ»,- նշեց Մ. Շահգելդյանը:

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր քաղաքական ուժ պայքարի իր մեթոդն է ընտրում: «Ակնհայտ է, որ արմատական փոփոխություններ են անհրաժեշտ»,- ընդգծեց Մ. Շահգելդյանը՝ հավելելով, որ կաշառակերությունից, օլիգարխիզացիայից, անարդարություններից դժգոհությունն ամենուր է:

Անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին մասնացությանը, Մհեր Շահգելդյանը նշեց, որ քաղաքակիրթ, ժողովրդավարական հասարակություն ձևավորելու նպատակով ընտրությունները այն ճանապարհն են, որով պետք է փոխվի իշխանությունը: Նրա խոսքով՝ ՏԻՄ ընտրություններում ընտրակեղծիքներ են արվում, որոնց մասնակցում են նաև գյուղապետերը, որովհետև նրանցից շատերի մտածելակերպը քյոխվայի մտածելակերպ է:

Մհեր Շահգելդյանի կարծիքով՝ ընդդիմությունը պետք է մասնակցի ընտրություններին և պետք է պայքարի հաղթանակի համար: Նա համոզված է, որ ՏԻՄ ընտրություներում, մասնավորապես Վանաձորում և Գյումրիում իրենց առաջադրած թեկնածուները հաղթանակի լուրջ հնարավորություն ունեն: Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք դաշինք կազմելով և միավորվելով ավելի մեծ չէր լինի ընտրություններում հաղթելու հավանականությունը, Մ. Շահգելդյանը նշեց, որ իրենք կողմնակից են կոնսոլիդացիային, և «Հայկական վերածնունդ»-ը հենց համախմբման արդյունք է:

Մ. Շահգելդյանի խոսքով՝ «Օրինաց երկրին» մշտապես ուղում են հետևյալ հարցադրումը. ինչո՞ւ իշխանության հետ կոալիցիա կազմեցիք 2008-ին: «2008-ին և՛արտաքին, և՛ ներքին մարտահրվերներ կային…. Եթե 2008-ին կոալիցիա չկազմեինք, զոհերը շատ էին լինելու»,- ընդգծեց ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղարը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում