Թուրքիայի իշխանություններն աշխատանքից հեռացրել են անվտանգության ծառայության մոտ 8 000 աշխատակցի: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով թուրքական պաշտոնաթերթին:
Նշվում է, որ վերջին մաքրման շրջանակներում հեռացված անվտանգության ծառայության աշխատողները կասկածվում են երկրում պետական հեղաշրջման փորձի կազմակերպիչների հետ կապերի մեջ: Նրանց թվում ծառայությունից հեռացվել է ավելի քան 7 600 ոստիկան և 323 ժանդարմ:
Թերթը նաև գրում է, որ պաշտոնաթող դատավորներն ու դատախազները կարող են վերադառնալ աշխատանքի, եթե հայտարարություն տան առաջիկա 2 ամսում: Հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի դատական մարմինների մոտ 3 300 աշխատակից է հեռացվել աշխատանքից:











































