Պակիստանի զինվորականները առաջին անգամ խոստովանել են երկրի տարածքում ԴԱԻՇ-ի գրոհայինների ներկայության փաստը, սակայն հաստատում են, որ բանակին հաջողվել է սանձել այդ խմբին։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Զինված ուժերի ներկայացուցիչը հայտարարել է, որ բանակը ձերբակալել է ԴԱԻՇ-ի ավելի քան 300 անդամի, ներառյալ նրանց տեղային առաջնորդ Հաֆիզ Օմարին։
Հաղորդվում է, որ պակիստանցի զինվորականները կարողացել են կանխել այդ ծայրահեղական խմբավորման կողմից ծրագրվող հարձակումները օդանավակայանի և Իսլամաբադում օտարերկրյա դեսպանությունների վրա։
Պակիստանի ԶՈՒ ներկայացուցչի խոսքով՝ ներկայումս երկրում ԴԱԻՇ-ի կազմակերպված ներկայություն չկա, սակայն խմբավորման գրոհայինների գործունեությունը Պակիստանի տարածքում մարտահրավեր է երկրի համար։








































