ԱՄՆ Վիրջինիա նահանգի Ալեքսանդրիայի առաջին ատյանի դատարանը 52 ամսվա բանտարկության է դատապարտել Guccifer մականունով հայտնի ռումինացի ցանցահենին, ով իր վրա է վերցրել ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային փոստի կոտրման պատասխանատվությունը, հայտնում է Associated Press-ը:
Նշվում է, որ 44-ամյա Մարսել Լազարը դատապարտվել է նախկին նախագահներ Ջորջ Բուշ-ավագի և Ջորջ Բուշ-կրտսերի անձնական լուսանկարները հրապարակելու համար:
Լազարը նաև խոստովանել է, որ հենց ինքն է կոտրել Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային փոստը, սակայն ՀԴԲ-ն նրա հայտարարությունը անվանել է սուտ:










































