Thursday, 11 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

Հայաստան ներմուծված թռչնամսի մոտ 90 տոկոսը ենթարկվել է լաբորատոր փորձաքննության

ՀՀ գյուղատնտեսության նախարարութն սննդի անվտանգության պետական ծառայությունը պարզաբանում է ներկայացրել Հայաստան ներմուծվող թռչնամսի որակի վերաբերյալ: Ստորև ներկայացնում ենք պարզաբանումն ամբողջությամբ.

«Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը 168.am կայքին տված հարցազրույցում, խոսելով ներմուծված թռչնամսի որակի մասին, նշել էր, թե «Առավել վտանգավոր է հատկապես Թուրքիայից ներկրվող «փրթված» թռչնամիսը, որը հիմնականում օգտագործում են արագ սննդի մեջ»: Հայաստանի թռչնաբույծների միության նախագահը պետք է, որ իմանար՝ ավելի քան մեկ տարի է, ինչ Թուրքիայից Հայաստան թռչնամիս չի ներկրվում և չներկրված ապրանքի վտանգավորության մասին դատողություններ անելուց առաջ ճշտումներ աներ լիազոր մարմնից: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով՝ 2015 թվականի մայիսի 7-ից արգելվել է Թուրքիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել կենդանի թռչուն, թռչնամթերք, հումք (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձու, մսոսկրային ալյուր, կերեր, լրացակերեր (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփեր և միջադիրներ՝ մինչև կարանտինի չեղյալ հայտարարելը, և առ այսօր Թուրքիայից ներմուծան որևէ դեպք չի եղել: Մինչ այդ եղել են թուրքական ծագման թռչնամիսը հետ վերադարձնե լու դեպքեր՝ պայմանավորված Ծառայության հայտնաբերած խախտումներով:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող թռչնամսի գերակշիռ մասը ենթարկվում է լաբորատոր փորձաքննության, որի արդյունքների հիման վրա էլ թույլատրվում է ներմուծումը: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, սահմանային պետական վերահսկողության շրջանակներում, 2016 թվականին (օգոստոսի 30-ի դրությամբ) ներմուծված թռչնամսի 662 խմբաքանակներից լաբորատոր փորձաքննության է ենթարկել 572-ը՝ 87 տոկոսը, ինչը բավականին բարձր ցուցանիշ է այլ երկրների համեմատությամբ: Փորձաքնն ություններ չեն իրականացվել միայն այն դեպքերում, երբ, ԵԱՏՄ կարգավորումներին համապատասխան, միևնույն ներմուծողի բեռը սահմանային վերահսկողության շրջանակնում բազմակի անգամ ենթարկվել է լաբորատոր փորձաքննության, խախտումներ չի հայտնաբերվել, ունեցել է ցածր ռիսկայնություն. սահմանային վերահսկողության իրականացնելիս Ծառայությունն առաջնորդվում է ներմուծման ռիսկերի մեթոդաբանությամբ:

Քանի որ ներմուծվող խմբաքանակների սահմանային զննման ժամանակ զգայորոշման փոփոխություններ և անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել, խմբաքանակներից վերցված նմուշները ենթարկվել են փորձաքննության անվտանգության սահմանված ցուցանիշների նկատմամբ: Տարվա ընթացքում Ուկրաինայից ներմուծվող՝ 19480կգ բրոյլեր սառեցված ճտի և 19800կգ հավի աղացած մսի խմբաքանակների ներմուծումն արգելվել է՝ քանի որ անվտանգության ցուցանիշներով սահմանված նորմերին չհամապատասխանելու պատճառով:

Ծառայությունը կարևոր խնդիր է համարում, որ իրացման կետերում և փոխադրման ընթացքում նույնպես պահպանվեն թռչնամսի պահպման պայմանները և տնտեսավարողներին հորդորում է խստորեն հետևել սահմանված պահանջների կատարմանը. նշված դեպքում վերահսկողությունն իրականացվում է պարբերական անասնահամաճարակային մշտադիտարկումների, դիտարկումների և ստուգումներրի միջոցով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում