ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի որոշ առաջարկներ վտանգ են ներկայացնում Մեքսիկայի համար: Այսպիսի կարծիք է հայտնել Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն Televisa հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը նա տվել է ամերիկացի միլիարդատիրոջ հետ հանդիպումից մի քանի ժամ անց:
Նյետոյի խոսքով՝ ինքը Թրամփին Մեխիկո է հրավիրել «այդ վտանգներին դիմակայելու համար»:
Մեքսիկայի նախագահի կարծիքով՝ հանդիպումից հետո միլիարդատերը «փոխել է տոնը» և խոստովանել Մեքսիկայի հետ հարաբերությունների կարևորությունը: «Մի ժամանակ Թրամփը խոսում էր ազատ առևտրի համաձայնագրի չեղարկման մասին: Այսօր արդեն նա խոսում էր այն արդիականացնելու անհրաժեշտության մասին»,- նշել է Նյետոն:







































